Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Պատվով փակված դուռ

Պատվով փակված դուռ
26.05.2012 | 03:04

Արքայական գավաթի խաղարկումով ավարտվեց Իսպանիայի 2011-2012թթ. ֆուտբոլային մրցաշրջանը: Հրաշք չեղավ: Բիլբաոյի «Աթլետիկը» չկարողացավ հաղթել «Բարսելոնին»: Ասենք` «Բարսելոնն» էլ չէր կարող դա թույլ տալ: Ու ոչ միայն, որ ուժեղ է: Դա խնդրի սոսկ մի կողմն է: Ու ոչ միայն, որ մոտիվացված էր: Նկատի չունենք գավաթը, որ ինքնին մեծ բան է: Այո, ճիշտ կռահեցիք ` նկատի ունենք հենց դա:
Սա կախարդական այս թիմի վերջին խաղն էր Խոսեպ Գվարդիոլա լեգենդար ղեկակալով, մարդ, որ չորս տարում մի ամբողջ դարաշրջան կերտեց: Ու չէր կարելի այդ խաղը տոնի չվերածել: Գվարդիոլայի մասին շատ է ասվել ու դեռ շատ կասվի, ուստի դառնանք կոնկրետ խաղին ու, պահպանելով ժանրի ավանդույթները, առաձնապես չծավալվենք: «Բարսելոնը» հաղթեց երեք գնդակի առավելությամբ` այդպես էլ կողպած պահելով սեփական դարպասը: Երկու գոլ հեղինակեց Պեդրոն, մեկը Մեսիի կատարմամբ էր: Ինչպես միշտ` ֆանտաստիկ գեղեցկության:
Ինչ կարող ես անել`այդ տղան այլ կերպ չի կարող:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6033

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ